Զելենսկին կարգադրել է վերացնել ԱՄՆ–ի կենսալաբորատորիաների հետ կապված աշխատողների տվյալները

Հաստատությունների աշխատակիցներն աշխատել են ԱՄՆ-ի Metabiota ռազմակենսաբանական լաբորատորիաների ներկայացուցիչների ու Բաթելի հուշահամալիրի ինստիտուտի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարգադրել է ոչնչացնել ԱՄՆ-ի կենսաբորատորիաների հետ համագործակցող ուկրաինական ձեռնարկությունների աշխատակիցների մասին տվյալները: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթին։
Խերսոնի կենսալաբորատորիայում արագ կարգով փաստաթղթեր են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
«Իզվեստիայի» տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ոչնչացման ենթակա են երեք հաստատությունների (Ուկրաինայի հանրային առողջության կենտրոնի, Ի.Ի. Մեչնիկովի անվան Ուկրաինական գիտահետազոտական հակաժանտախտային ինստիտուտի ու Ժիտոմիրի լաբորատոր կենտրոնի) զինծառայողների, քաղաքացիական աշխատակիցների ու անձնակազմի մասին տեղեկությունները: Նշվում է, որ այդ հիմնարկներն աշխատել են ԱՄՆ-ի Metabiota ռազմակենսաբանական լաբորատորիաների ներկայացուցիչների ու Բաթելի հուշահամալիրի ինստիտուտի հետ:
Փաստաթղթից նաև հետևում է, որ կենսալաբորատորիաների հետ կապված աշխատակիցների անձնական գործերի ոչնչացումը նախագահի գրասենյակի ցուցումով շտապ կարգով կազմակերպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական արխիվը։
ԱՄՆ-ն փորձում է շեղել ուշադրությունը Ուկրաինայի կենսալաբորատորիաների թեմայից․ Պեսկով
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խոստովանել էր, որ 20 տարի շարունակ համագործակցել է 46 ուկրաինական կենսաբանական կառույցների հետ: Ընդ որում, նշվում էր, որ այդ աշխատանքի նպատակը ոչ թե ռազմական ծրագրերն էին, այլ Ուկրաինայի կենսաբանական անվտանգությունն ու մարդկանց առողջության վերահսկողության բարելավումը։