Զարեհ Սինանյանը մեկնում է Մոսկվա

Զարեհ Սինանյանը. Արխիվային լուսանկար
Սինանյանը Մոսկվայում կմասնակցի «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ամենամյա համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը գործուղվում է Մոսկվա։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական էջում։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2022 թվականի հունիսի 17-19-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) »,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ Մոսկվայում Սինանյանը կմասնակցի «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ամենամյա համաժողովին։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմին պետք է ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: