Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձավ պատանիների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

65 կգ քաշային Վահե Հովհաննիսյանն, իր հերթին, բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Սակասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի հունահռոմական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ, 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվեց` դառնալով արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ Հայկ Լյուդվիգյանը գոտեմարտել է ադրբեջանցի Ֆարայմ Մուստաֆաևի հետ։
Միաժամանակ, 65 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեդ ըմբիշին (Սակաս):
Հայաստան–Շոտլանդիա` 1։4. հաջորդ խաղի համար մեր հավաքականը կորցրեց 4 ֆուտբոլիստի
Հավելենք, որ վաղը` հունիսի 15-ին,45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գրիշա Ոսկանյանը (92կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է հունիսի 13-19-ը Բուխարեստում։