ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Շվեյցարիայի և Գերմանիայի իրավապահ մարմինների համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ կասկածվող չորս անձինք: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Շվեյցարիայի դաշնային դատախազությանը։
Գերատեսչության տվյալներով՝ գործողությունն անցկացվել է երկուշաբթի երեկոյան Գերմանիայում, ինչպես նաև Շվեյցարիայի Ցյուրիխ, Սանկտ Գալեն և Լյուցերն կանտոններում:
«Գործողության մասնակիցների իշխանությունները հետաքննություն են վարում չորս անձանց նկատմամբ, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու կամ աջակցելու մեջ։ Շվեյցարիայում համակարգված գործողության ընթացքում երեք մարդ է ձերբակալվել և յոթ խուզարկություն իրականացվել, Գերմանիայում՝ մեկ ձերբակալություն և մեկ խուզարկություն», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները, որոնցից մեկն անչափահաս է, կապ են ունեցել միմյանց հետ։