Պաշտպանության ոլորտում ՀՀ-ի և Ֆրանսիայի համագործակցությունն են քննարկել Բրուտյանը և Լեքորը

Ֆրանսիայի դեսպանատունը Երևանում
Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում կմասնակցի «Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը երեկ Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հետ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

«Կայացել է Կարեն Բրուտյանի և Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում է «Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։