Մի քանի ժամ շարունակ ջուր չի լինի Կոտայքի և Արարատի որոշ հատվածներում

Ջրամատակարարում
Ջրամատակարարումը պայմանավորված է վթարի վերացման, ինչպես նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հունիսի 14-ին, ժամը 06:00-13:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ միկրոշրջանների և Հատիսի փողոցի ջրամատակարարումը: Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը` հավելելով, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Ջրամատակարարման խնդիր այսօր կունենան նաև Արարարտի մարզի որոշ համայնքների բնակիչները։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, հունիսի 14-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթափ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: