Մարիա Շարապովան ընդգրկվել է ԱՄՆ-ի ամենահարուստ self-made կանանց 100-յակում

Մարիա Շարապովա
Աշխարհի նախկին առաջին ռակետի կարողությունը 220 մլն դոլար է գնահատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ընդգրկվել է ԱՄՆ-ի` սեփական ուժերով հաջողության հասած 100 ամենահարուստ կանանց ցուցակում, որը կազմել է «Forbes»-ը։ Վարկանիշը հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում:
Շարապովան 220 մլն դոլար կարողությամբ կիսում է 97-րդ տեղը: 90-րդ տեղում է Մեծ սաղավարտի 23 մրցաշարի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (260 միլիոն):
Ցուցակը գլխավորում է կինոպրոդյուսեր Դայան Հենդրիքսը (12,2 մլրդ):
Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Շարապովան հայտարարեց, որ հեռանում է թենիսից, իսկ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նա նշանվել է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլքսի հետ։
Հայտնի թենիսիստուհի 35-ամյա Մարիա Շարապովան հղի է
Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնություն (2012, 2014), Ուիմբլդոն (2004), ԱՄՆ–ի բաց առաջնություն (2006): Շարապովան Լոնդոնի օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է, 39 անգամ հաղթել է WTA մրցաշարերում:
«Այն խաղացողներից է, որոնք չեն հանձնվում». Ալեքսիս Օհանյանի կինը գովել է Շարապովային