Լեռնագոգ գյուղում անձրևաջրերը լցվել են երկհարկանի շենքի նկուղները

Հրշեջ-փրկարարներն հեղեղված շենքում այս պահին իրականացնում են ջրահեռացման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի երկհարկանի շենքի նկուղները, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր ժամը 16։54-ին, ահազանգով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ
Հրշեջ-փրկարարներն այս պահին Լեռնագոգի հեղեղված շենքում իրականացնում են ջրահեռացման աշխատանքներ։