Կիսաշրջազգեստով տղամարդիկ Երևանում. երկրպագուները սպասում են ֆուտբոլային մարտին

Երևանի փողոցներում կիսաշրջազգեստով տղամարդիկ են հայտնվել։ Շոտլանդիայի հավաքականի երկրպագուներն են, որոնք եկել են Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղը դիտելու։
Sputnik
Այս հանդիպումը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Շոտլանդիայի թիմերի համար. երկուսն էլ երեքական միավոր ունեն։
Քանի դեռ խաղը չի սկսվել, շոտլանդացի երկրպագուները ծանոթանում են Երևանի տեսարժան վայրերին և սելֆի անում։
Հայաստան եկած հյուրերի ամենավառ կադրերը` Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
1 / 10

Շոտլանդացի երկրպագու

2 / 10

Շոտլանդացի երկրպագուն Հանրապետության հրապարակում

3 / 10

Շոտլանդիայի հավաքականի երկրպագուներից

4 / 10

Շոտլանդացի երկրպագուն պատրաստվում է Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը

5 / 10

Շոտլանդացի երկրպագուներ

6 / 10

Շոտլանդացի երկրպագուները Երևանում

7 / 10

Շոտլանդացի երկրպագուները Երևանում

8 / 10

Շոտլանդացի երկրպագու

9 / 10

Շոտլանդացի երկրպագուն սպասում է իր թիմի հաղթանակին

10 / 10

Երկրպագուի ձեռքին ՀՀ դրոշի գույներով գլխարկ է

Հիշեցնենք` Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր համազգեստով։
Հավաքականների նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 8-ին Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում. մեր թիմը պարտվել էր 0։2 հաշվով։