Իսպանիայի իշխանությունը 3 մլրդ եվրո է հատկացրել «ուղեղների արտահոսքը» կասեցնելու նպատակով

Իսպանիայի կառավարությանն այս խնդրի լուծմանն ուղղված շուրջ 30 միջոցառում է նախատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի Sputnik. Իսպանիայի կառավարությունը 3 մլրդ եվրո է հատկացրել երկիրը լքելու մտադրություն ունեցող հեռանկարային գիտնականների մեկնումը կանխելու և մեկնածներին վերադարձնելու համար։ Այս մասին հայտնում է Իսպանիայի գիտության և նորարարությունների նախարարությունը։
Այդ նպատակին ուղղված շուրջ 30 միջոցառում է նախատեսված, որոնք երեք ճյուղի են բաժանված ըստ ուղղությունների։
Հայի «ամերիկյան երազանքը». «Թրամփ–քարտը» կխթանի «ուղեղների արտահոսքը Հայաստանից»
Առաջինն ուղղված է համալսարաններում և պետական հետազոտական կազմակերպություններում գիտական կարիերայի զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ և ավելի լավ պայմաններ ստեղծելուն։
Երկրորդը ուղղվում է Իսպանիայի պետական սեկտորում միջազգային գիտական տաղանդներին ներգրավելու համար խոչընդոտների վերացմանն ու խթաններ ստեղծելուն։
Երրորդ միջոցառումը նախատեսում է մասնավոր սեկտորում միջազգային գիտական կադրերի ներգրավում։