ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հայտնի է` Ազգերի լիգայի B դիվիզիոնի չորրորդ տուրում Շոտլանդիայի թիմի հետ հանդիպմանն այսօր Հայաստանի ազգային հավաքականից ովքեր դաշտ դուրս կգան։ Ֆուտբոլիստների ցանկը հրապարակել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եվ այսպես` այսօր դաշտ դուրս կգան
1.
Դավիթ Յուրչենկոն,2.
Արման Հովհաննիսյանը,3.
Վարազդատ Հարոյանը,4.
Արտակ Գրիգորյանը,5.
Խորեն Բայրամյանը,6.
Էդուարդ Սպերցյանը,7.
Տիգրան Բարսեղյանը,8.
Հրայր Մկոյանը,9.
Հովհաննես Համբարձումյանը,10.
Արտակ Դաշյանը,11.
Վահան Բիչախչյանը:Նշենք, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։
Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) և Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա)։ VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։
Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի 20։00-ին։ Մեր հավաքականի ֆուտբոլիստները կխաղան կարմիր համազգեստով։
Հավաքականների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի 8-ին՝ Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում։ Մեր թիմը պարտվել է 0։2 հաշվով։