ՀՀ նախագահը մեկնում է Սանկտ Պետերբուրգ. մասնակցելու է տնտեսական համաժողովի աշխատանքներին

Վահագն Խաչատուրյան
Միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկելու է հունիսի 15-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմից։
«ՀՀ նախագահը կմասնակցի Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին»,– ասացին աշխատակազմից։
Սանկտ Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 15-18-ը: