Հայտնի է` ով կլինի այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը

«Ոսկե ծիրան» կինոփառատոն. Արխիվային լուսանկար
«Ազատություն» ֆիլմի համար Սեռան 2019-ի Կաննի փառատոնում ստացել է Ժյուրիի հատուկ մրցանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու ռեժիսոր և գրող, Կաննի մրցանակակիր Ալբերտ Սեռան, տեղեկանում ենք կինոփառատոնի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Սեռան ծնվել է Իսպանիայում: Նա հայտնի է «Կիխոտիկ-Կավելլայի պատիվը» (2006թ), «Մահվան իմ պատմությունը» (2013թ.), «Լուի XIV-ի մահը» (2016թ.) և «Ազատություն» (Liberte, 2019թ) ֆիլմերով:

2007 թվականին ռեժիսորի «Կիխոտիկ-Կավելլայի պատիվը» ֆիլմը «Cahiers du Cinéma» կինոամսագիրը ներառել է տարվա 10 լավագույն ֆիլմերի ցուցակում: Իսկ 2013-ին նրա «Մահվան իմ պատմությունը» արժանացել է Լոկառնոյի «Ոսկե հովազ» մրցանակին (կատալոներեն՝ Història de la meva mort):

«Ազատություն» ֆիլմի համար Սեռան 2019-ի Կաննի փառատոնում ստացել է Ժյուրիի հատուկ մրցանակ («Հատուկ հայացք»):
Բազում կինոքննադատներ Ալբերտ Սեռայի ֆիլմերը որակում են որպես համարձակ և արմատական թեմաներ շոշափող գործեր:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։