Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր համազգեստով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է վերջնական կազմը, որը հունիսի 14-ին կմասնակցի Շոտլանդիայի թիմի դեմ Ազգերի լիգայի B խմբի չորրորդ տուրի հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հավաքականում կլինեն Դավիթ Յուրչենկոն, Արման Հովհաննիսյանը, Վբեյմար Անգուլոն, Էդգար Բաբայանը, Հովհաննես Հարությունյանը, Հենրի Ավագյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը, Արտակ Գրիգորյանը, Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը, Սոլոմոն Ուդոն, Տիգրան Բարսեղյանը, Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը, Ստյոպա Մկրտչյանը, Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։
Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) և Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա)։ VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։
Հայաստան - Շոտլանդիա հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Հայաստանի հավաքականը կխաղա կարմիր համազգեստով։
Հավաքականների նախորդ հանդիպումը կայացել է հունիսի 8-ին՝ Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում. թիմը պարտվել է 0։2 հաշվով։