ՖԻՖԱ-ն նախատեսում է դիտարկել մաքուր խաղաժամանակ հաստատելու տարբերակները

Ջանի Ինֆանտինոն. Արխիվային լուսանկար
ՖԻՖԱ-ն, ի թիվս այլ բաների, մշտական հիմքով հաստատել է այն կանոնը, ըստ որի թիմերը կարող են 5-ական փոխարինում կատարել խաղերի ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է մաքուր խաղային ժամանակ սահմանելու մի քանի տարբերակ քննարկել և փորձարկել։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ջանի Ինֆանտինոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երեկ Դոհայում կայացել է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) 136-րդ ընդհանուր ժողովը՝ Ինֆանտինոյի նախագահությամբ, որտեղ մշտական հիմունքներով հաստատվել է այն կանոնը, ըստ որի՝ թիմերը կարող են խաղերի ընթացքում հինգական փոխարինում կատարել:

«Մյուս հարցերը, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք IFAB-ի հետ, կապված են խաղային ժամանակի հետ, հիմնականում՝ մաքուր ժամանակի։ Հարկավոր է հասկանալ, թե ինչպես գտնել այդ խնդրի լուծումը։ Մենք կսկսենք մի քանի տարբերակից, որոնք կքննարկվեն և կփորձարկվեն»,- ասել է Ինֆանտինոն:

Նա նշել է, որ այդ հարցում թերահավատներ կգտնվեն, սակայն IFAB-ը բաց է խաղի բարելավման ցանկացած առաջարկի համար: