ԵՄ պատժամիջոցների պատճառով Սերբիան նոյեմբերի 1-ից չի կարողանա նավթ ներկրել ՌԴ-ից. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. Արխիվային լուսանկար
Սերբիայի նախագահը բազմիցս նշել է, որ ՌԴ - ից հում նավթի ներկրումն ավելի էժան է նստում՝ մեկ բարելի դիմաց 31 դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի -Sputnik. Սերբիան նոյեմբերի 1-ից Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի պատճառով չի կարողանա նավթ ներկրել Ռուսաստանից։ Նավթը տանկերներով տեղափոխվում էր Խորվաթիա, հետո Ադրիատիկ նավթամուղով (JANAF) ուղարկվում վերամշակման: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սերբական պետության ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ ապրիլին Սերբիայի նավթային ինդուստրիայի վերամշակող ձեռնարկությունը («Նիս». 65,15 տոկոսը պատկանում է «Գազպրոմին» և «Գազպրոմ նեֆտին») հումքի ավելի քան 60 տոկոսը ստացվել է ՌԴ-ից, քանի որ այդպես ավելի էժան է: Ընդ որում, Սև ծովով ու Դանուբով տանկերներով նավթ հասցնելու հնարավորություն չկա։ ԵՄ-ի պատժամիջոցների 6-րդ փաթեթի պատճառով իրավիճակը բարդացել է։

«Նոյեմբերի 1-ից մենք չենք կարողանա ռուսական նավթ ներկրել ներկայիս գործող պատժամիջոցների պատճառով։ Իսկ ով գիտի, թե էլի ինչ պատժամիջոցներ կընդունվեն մինչև այդ պահը»,- լրագրողներին ասել է Վուչիչը:
Ավելի վաղ նախագահը բազմիցս նշել է, որ ՌԴ - ից ներկրվող հում նավթն ավելի էժան է նստում՝ մեկ բարելի դիմաց 31 դոլար։