ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում, Ուկրաինայի զինծառայողներից բացի, նաև օտարերկրյա վարձկաններ կան, այդ թվում՝ Լեհաստանի քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարարի օգնական Վիտալի Կիսելյովը` հղում անելով տեղի բնակիչներին։
«Օտար երկրների համակազմից մոտ 500-600 մարդ կա` հաշվի առնելով, որ ես բազմիցս եղել եմ և՛ Սևերոդոնեցկում, և՛ արտասահմանում»,- ասել է Կիսելյովը Առաջին ալիքի եթերում:
Նա ընդգծել է` ականատեսները հատուկ նշել են, որ շատ լեհեր կան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 111-րդ օրը։