Աշոտ Հարությունյանի ասուլիսը. «Գյուղմթերքի գները կտրուկ աճում են. ինչո՞ւ, որտեղ է խնդիրը»

Աշոտ Հարությունյան. Արխիվային լուսանկար
Հունիսի 15-ին, ժամը 14։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի մամուլի ասուլիսը։
Sputnik
Հայրենական գյուղմթերքի գները Հայաստանի բնակիչների մեծամասնության մոտ շոկ են առաջացնում։ Ո՞րն է պատճառը : Պատճառները շատ են՝ հակակարկտային համակարգի անարդյունավետ աշխատանքից մինչև վարելահողերի զգալի ծավալների չօգտագործում։ Ոռոգման ջրի պակասից մինչև դիզվառելիքի և պարարտանյութի գները։ Որքանո՞վ են արդյունավետ գյուղացիական տնտեսությունների աջակցության կառավարական ծրագրերը, ի՞նչ խնդիրների կարող են բախվել գյուղացիները, և ե՞րբ սկսվելու է ծիրանի և խաղողի բերքահավաքը:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղական գյուղատնտեսության մասին այս և այլ հարցերին հունիսի 15-ին, ժամը 14։00-ին կպատասխանի ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikhayeren) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24774245):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։