ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները Վանաձոր խոշորացված համայնքից։ Տեղեկությունը հայտնում է Լոռու մարզպետարանը։
Վանաձորում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները
© Photo : Facebook / Լոռու մարզպետարան
Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքից նորակոչիկներին ճանապարհելու են գնացել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և համայնքային պաշտոնյաները, ուժային կառույցների ներկայացուցիչները, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Վանաձորում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները
© Photo : Facebook / Լոռու մարզպետարան
«Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին և ստանձնում եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Տղե՛րք, ոչ մի իրավիճակում չկորցնեք ձեր զգոնությունը, եղե՛ք միասնական, հոգատար եղե՛ք միմյանց նկատմամբ, դժվարությունները հաղթահարեք ուս ուսի տված՝ միասնական ուժով։ Թող ձեր ծառայությունը խաղաղ լինի և բոլոր կրակոցները լինեն միայն ուսումնական»,–ասել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Վանաձորում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները
© Photo : Facebook / Լոռու մարզպետարան
Նորակոչիկները ստացել են աղոթագրքեր և խաչեր, որից հետո, հրաժեշտ տալով հարազատներին, ուղևորվել են կենտրոնական հավաքակայան։
Վանաձորում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները
© Photo : Facebook / Լոռու մարզպետարան