Տեսակամուրջ. «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակից հետո»

Վլադիմիր Գևորգյան
Sputnik
Հունիսի 14-ին` ժամը 13:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակից հետո» թեմայով Երևան-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի:
Ի՞նչ ակնկալիք կա ամառային սեզոնից, ինչպե՞ս են պատրաստվել Հայաստանի և Վրաստանի հանգստավայրերը: Ի՞նչն է այսօր գրավում զբոսաշրջիկներին մեր տարածաշրջանում:
Պե՞տք է արդյոք ՊՇՌ թեստ հանձնել: Ուրիշ ի՞նչ պետք է իմանան Վրաստանի սևծովյան ափին հանգստանալու մեկնող հայաստանցի զբոսաշրջիկները: Այս ամենի մասին կխոսեն.
Հայաստանում`
- Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Education Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը,
- Զբոսաշրջության փորձագետ, «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը:
Վրաստանում`
- Վրաստանի GTA զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ, Վրաստանի կոնվենցիայի բյուրոյի անդամ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։