Ռուսաստանի նավթից հրաժարվելը ժամանակ է պահանջում, «գործնական խնդիրներ կան». Շոլց

Օլաֆ Շոլց. Արխիվային լուսանկար
ԵՄ վերջին գագաթնաժողովում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր գործընկերներին զարմացրել է երկրի էներգետիկ խնդիրների մասին մանրամասն զեկույցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Բեռլինը ձգտում է որքան հնարավոր է շուտ ամրապնդել անկախությունը ռուսական նավթի և գազի մատակարարումներից, սակայն դա «ժամանակ է պահանջում, լուրջ գործնական խնդիրներ կան»: Այս մասին գրում Է Handelsblatt պարբերականը ՝ վկայակոչելով գագաթնաժողովի մասնակիցներին։
«Բրյուսելում ԵՄ վերջին գագաթնաժողովում կանցլեր Օլաֆ Շոլցն իր գործընկերներին զարմացրել է Գերմանիայի էներգետիկ երկընտրանքի մասին մանրամասն զեկույցով։ Մասնակիցների խոսքով` ԵՄ առաջնորդների նախորդ հանդիպումների ընթացքում Գերմանիայի ԳՍԴԿ քաղաքական գործիչը միշտ լռակյաց է եղել։ Բայց հիմա նա մանրամասներ է հայտնել։ Շոլցը հավաստիացրել է, որ դաշնային կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ նվազեցնի կախվածությունը ռուսական նավթից և գազից: Սակայն դա ժամանակ է պահանջում, կան լուրջ գործնական խնդիրներ», - նշում է պարբերականը ։
Նման խնդիրներից մեկը նավթավերամշակման գործարանն է Շվեդտում (Բրանդենբուրգ), որը պատկանում է գերմանական «Ռոսնեֆտին»՝ «Ռոսնեֆտ» կոնցեռնի դուստր ձեռնարկությանը։ Գործարանը, որը մինչ այժմ միայն ռուսական նավթ էր վերամշակում, վառելիք է մատակարարում Արևելյան Գերմանիայի մեծ մասին, ներառյալ Բեռլինի օդանավակայանին։ Բեռլին-Բրանդենբուրգ տարածաշրջանում հանածո վառելիքի 90% -ը Շվեդտից է գալիս։