ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության գլխավոր նպատակը ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի պաշտպանությունն է։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Դոնեցկի և հանրապետության մյուս քաղաքների գնդակոծությունների պատճառով լրացուցիչ դաշնակցային ուժեր են խնդրել Ռուսաստանից
«Ընդհանուր առմամբ հանրապետությունների պաշտպանությունը հատուկ գործողության հիմնական նպատակն է», - ասել է Պեսկովը:
Միաժամանակ նա հորդորել է լրացուցիչ աջակցության ցուցաբերելու հարցով դիմել ՊՆ–ին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 110-րդ օրը։