ՌԴ ԶՈւ-ն ԼԺՀ-ի տարածքում օտարերկրյա վարձկանների կենտրոնացման կետ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ զորքերը մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության հրթիռներով ԼԺՀ-ում օտարերկրյա վարձկանների տեղակայման կետ ու ԴԺՀ-ում արևմտյան սպառազինության խոշոր խմբաքանակ են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով ԴԺՀ Ուդաչնոյե երկաթուղային կայարանի մոտ ոչնչացվել է ուկրաինացի ազգայնականների համար մատակարարված մեծ քանակի սպառազինություն և զինտեխնիկա, որն առաքվել է ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից։ Բացի այդ, ԼԺՀ-ի Ֆյոդորովկա բնակավայրի շրջանում ոչնչացվել է օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետ»,- հայտնել է նա։

Խարկովի մարզի Պրոգրես և ԼԺՀ-ի Վոլչեյարովկա բնակավայրերի մոտ ոչնչացվել է նաև ՀԿՌՀ-ի երկու մարտկոց։

Բացի այդ, ՌԴ հրետանին խոցել է ուկրաինացի զինվորականների կենտրոնացման շուրջ 250 վայր, 13 կառավարման կետ և 63 կրակակետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 110-րդ օրը։