Փաշինյանը պաշտոնական այցով Կատար է մեկնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են` ինչ հարցեր կան այցի օրակարգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:
Հայաստանն ու Կատարը համաձայնագրեր կկնքեն կրթության և առողջապահության ոլորտներում
Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: