ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Մի քանի օդանավ պտտահողմի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sözcü պարբերականին։
Պարբերականի տվյալներով` ինքնաթիռները ստիպված են եղել վայրէջք կատարել մոտակա նահանգների օդանավակայաններում։
Նշենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում արդեն մի քանի օր է` հեղեղումներ և փոթորիկներ են։ Քամին տանիքներ է ավերել, ապակիներ են կոտրվել, հեղեղվել բակեր։
Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հարցերով թուրքական վարչությունը (AFAD) քաղաքացիներին բջջային հեռախոսի վրա ստացվող ձայնային ծանուցման միջոցով նախազգուշացրել է հնարավոր հեղեղումների և սողանքների մասին։