ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Լիբանանի իշխանությունը պատրաստվում է Իսրայելի հետ ծովային սահմանների իր պատկերացումները սխեմայի տեսքով ներկայացնել որպես միջնորդ հանդես եկող ամերիկյան պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան պաշտոնական աղբյուրին։
Նշվում է, որ սխեման հավանության է արժանացել նախագահի, խորհրդարանի ու կառավարության կողմից:
«Այստեղ կարևորը Լիբանանի գրավոր պատասխանն է, որը հինված է Կանայի հանքավայրից օգտվելու Բեյրութի իրավունքի վրա», - ընդգծել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ այդ քայլն արդեն հաղթանակի երեք քառորդն է, քանի որ նախկինում սահմանների վերաբերյալ Լիբանանի իշխանության դիրքորոշումը միասնական չէր, ինչը սպառնում էր հանքավայրի նկատմամբ Բեյրութի իրավունքների կորստով:
Նրա խոսքով՝ այդ քայլն արդեն հաղթանակի երեք քառորդն է, քանի որ նախկինում սահմանների վերաբերյալ Լիբանանի իշխանության դիրքորոշումը միասնական չէր, ինչը սպառնում էր հանքավայրի նկատմամբ Բեյրութի իրավունքների կորստով:
Հունիսի 13-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը Twitter-ում հայտնել էր, որ Բեյրութը մերժում է Իսրայելի սպառնալիքները, որի վարքագիծը հակասում է միջազգային իրավունքին: Նրա խոսքով՝ Լիբանանը պատրաստ է ոչ ուղիղ բանակցություններ վարել իր հարևանի հետ։ Դրա հետ մեկտեղ Աունը Իսրայելին էր մեղադրել բանակցային գործընթացը դադարեցնելու համար։
Իսրայելը հունիսի 8-ին Լիբանանի իշխանությանը կոչ է արել արագացնել ծովային սահմանի շուրջ բանակցությունները, Կարիշ հանքավայրն անվանել է իր ռազմավարական ակտիվը և հավաստիացրել, որ մտադիր չէ վիճելի տարածքում գազ արդյունահանել:
Լիբանանի և Իսրայելի միջև ցամաքային ու ծովային սահմանի հստակեցման շուրջ բանակցություններն ընթանում են Հարավային Լիբանանի Նակուրա բնակավայրում 1996 թվականից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ու ԱՄՆ-ի միջնորդությամբ Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: