ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Կիևն արդեն պատրաստվում է 2023 թվականին Ուկրաինայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
«Մեզ և Եվրոպական հեռարձակողների միության համար գլխավոր հարցը անվտանգությունն է։ Ուկրաինայի ՊՆ–ն ու ՆԳՆ–ն հենց սկզբից ինտեգրված են նախապատրաստական աշխատանքներին, որպեսզի հարմարավետ լոգիստիկա ապահովվի, իսկ անվտանգության համար տարբեր վայրեր ենք դիտարկում»,- գրել է Տիմոշենկոն «Տելեգրամ» ալիքում։
Հիշեցնենք` «Եվրատեսիլ-2022»–ի հաղթող ճանաչվեց ուկրաինական «Kalush Orchestra» խումբը։