Կանադայի վարչապետը մեկուսանում է

Ջասթին Թրյուդո
Ջասթին Թրյուդոն վստահեցրել է, որ իրեն լավ է զգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կորոնավիրուսի պատճառով մեկուսացել է։ Նա գրառում է արել Twitter-ում։
«Covid-19-ի թեստի պատասխանը դրական է եկել։ Հետևելու եմ բժիշկների ցուցումներին և մեկուսանալու եմ», - գրել է նա։
Թրյուդոն նշել է` իրեն լավ է զգում, քանի որ պատվաստվել է։
Անցյալ շաբաթ Կանադայի վարչապետը Լոս Անջելեսում մասնակցել է Ամերիկաների գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է արևմտյան կիսագնդի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ:
38 նոր դեպք, ոչ մի մահ` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀՀ-ում