ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
© Photo : official site of the President of RA
Հունիսի 12-ին Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
ՀՀ նախագահը վստահություն էր հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ համագործակցությունը համատեղ ջանքերով կշարունակվի և կզարգանա` ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։