Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը հայտնի է

Նիկոլա Դաբանովիչ
Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Չեռնոգորիա)։
Մրցավարի օգնականներն են Միլովան Ջուկիչը (Չեռնոգորիա) և Վլադան Տոդորովիչը (Չեռնոգորիա), 4-րդ պաշտոնյան է Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա)։ VAR-ի մրցավարն է Քևին Բլոմը (Նիդերլանդներ), VAR-ի մրցավարի օգնականը՝ Քլեյ Ռուփերտին (Նիդերլանդներ)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Լուսիլիո Բատիստան (Պորտուգալիա), պատվիրակ՝ Լենարտ Վեստերվալը (Շվեդիա)։
Հիշեցնենք, որ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին՝ Երևանում։ Սկիզբը՝ ժամը 20։00-ին։
Հավաքականների նախորդ հանդիպումը կայացել էր հունիսի 8-ին՝ Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում։ Հայաստանի հավաքականը պարտվել էր 0։2 հաշվով։