ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները կայցելեն Հայաստան

Ջիանի Ինֆանտինո
Ինֆանտինոն ու Չեֆերինը կմասնակցեն ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Երկու կառույցների նախագահները կմասնակցեն ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, որոնք նախատեսված են հունիսի 15-ին և 16-ին։
ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումներից մեկը կկայանա Ծովագյուղում: 20x40 փոքր խաղադաշտում նախատեսված ցուցադրական հանդիպմանը կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլք: