ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգու «բնակիչները» չորսով ավելացել են։ Այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեղեկության համաձայն` այգում ծվել են 2 եվրոպական ու 2 պտավոր եղնիկներ։
«Եվ դեռ էլի ենք սպասում նման հրաշքների։ Կենդանաբանական այգում ծիների շրջան է»,– ասված է այգու տարածած հաղորդագրությունում։
Այս տարի արդեն նոր սերունդ են տվել այգու հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, առյուծը, թռչունների, սողունների՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված մի քանի տեսակներ։
2021թ–ի տվյալներով` Երևանի կենդանաբանական այգում կա 119 կենդանատեսակ՝ 691 գլխաքանակով։ Դրանց մեջ ներառված չեն այգուն ի պահ տրված կենդանիները: