ԴԺՀ-ն լրացուցիչ դաշնակցային ուժեր է խնդրել Ռուսաստանից

Զինծառայող
Պուշիլինի խոսքով` Ուկրաինան պատերազմ վարելու արգելված միջոցներ է կիրառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնեցկի և հանրապետության մյուս քաղաքների գնդակոծությունների պատճառով պետք է լրացուցիչ դաշնակցային ուժեր գործի դնել։ Նրա ուղերձը հրապարակվել է տելեգրամյան ալիքում:
«Հակառակորդը բառի բուն իմաստով հատել է բոլոր սահմանները, կիրառվում են պատերազմ վարելու արգելված միջոցներ, գնդակոծվում են Դոնեցկի հեռավոր և կենտրոնական շրջանները, կրակի տակ են գտնվում նաև ԴԺՀ–ի այլ քաղաքներ և բնակավայրեր։ Այդ կապակցությամբ կա ըմբռնում, որ պետք է գործարկվեն դաշնակցային ուժերի բոլոր անհրաժեշտ լրացուցիչ ուժերը, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության», - գրել է Պուշիլինը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն բավարար քանակի սպառազինություն ունի, որը կարող է կրակային հարվածներ հասցնել, ինչի կապակցությամբ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է աշխատավայրում նվազագույն թվով մարդկանց թողնել, իսկ հիմնական անձնակազմին` անցնել հեռավար աշխատանքի:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 110-րդ օրը։
Ուկրաինական զորքերը հրետակոծել են Դոնեցկի շուկան, կան զոհեր