Դիլիջանի ոլորաններում երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ են արվել

Տեղադրվել են ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, կատարվել են գծանշումներ, որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտապատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի Sputnik. Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում` Դիլիջանի ոլորաններում, իրականացվել են երթևեկության անվտանգությունն ապահովելու միջոցառումներ։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ ընկերությունը։
Դիլիջանի ոլորաններում երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ են իրականացվել
Մասնավորապես, տեղադրվել են ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, կատարվել են գծանշումներ, որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտապատում։
Դիլիջանի ոլորաններում երթևեկության անվտանգությունն ապահովելու միջոցառումներ են իրականացվել։
Նշվում է, որ կապալառուն «Արհովշին» ընկերությունն է, ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։