Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել. Ամստելֆենում արդեն հայկական գրքերի անկյուն կա

Բալայանը երեխաների համար առակ է ընթերցել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների Ամստելֆեն քաղաքի գրադարանում հայկական գրքերի անկյուն է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Գրադարան է այցելել դեսպան Տիգրան Բալայանը, որը հանդիպել է Ամստելֆենի քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։
Ամստելֆենի քաղաքային գրադարանում Բալայանը մասնակցել է «Bright Future» հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։
Տիգրան Բալայանը, Տյապկո Պոպենսը և Տավրոս Ասլանյանը
«Դեսպանը շնորհակալություն է հայտնել «Bright Future»-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում»,– նշված է հաղորդագրությունում։
Բալայանը միջոցառմանը ներկա հայ երեխաների համար Եզոպոսի առակներն է ընթերցել։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ վարչապետի` Նիդեռլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։
Հայկական խմիչքը ներկայացվել է Լոնդոնի գինու տոնավաճառում