ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Արթիկի վետերանների ակումբից ոստիկանությունում ստացել են միայն հրդեհի մասին ահազանգ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արթիկի վետերանների գրասենյակը հրդեհից հետո
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Հունիսի 12-ին, ժամը 20։40-ին ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել այն մասին որ հրդեհ է բռնկվել Արթիկի վետերանների համար նախատեսված շինությունում: Ահազանգը փոխանցվել է հրշեջ ծառայություն: ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները հրդեհը մարել են: Այլ ահազանգ՝ հարձակման մասին, մենք չենք ստացել»,-նշեցին ոստիկանությունից:
Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը հայտնել էր, որ ահազանգ է ստացել այն մասին, թե անհայտ անձինք գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել Ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։
Նա նաև լուսանկարներ էր հրապարակել։