Արաքսի նախկին գյուղապետը հայտնվել է մեղադրյալի աթոռին

Գյուղ. Արխիվային լուսանկար
Նախաքննության ավարտին Արաքս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Արաքս գյուղի նախկին գյուղապետը մեղադրվում է համայնքի հողում ապօրինի հանքարդյունաբերությունը չկասեցնելու համար։
Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող 4 հողատարածքներ 2016-2021թթ-ին զավթվել են, դրանց տարածքում բնական ռեսուրսներն ապօրինի օգտագործվել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:
Նախաքննության ավարտին Արաքս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով 4 դրվագով, այն է` «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Գործն ուղարկվել է դատարան:
Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ 2016-21թթ-ին Արաքսի գյուղապետն է եղել Վարդան Գրիգորյանը։