ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքի մոտակայքում արջի քոթոթներ են հայտնվել։ «Ֆեյսբուքի» օգտատեր Նվեր Սաղաթելյանը տեանյութ է հրապարակել իր էջում։
Երևում է, որ արջուկները խառնված այս ու այն կողմ են վազվզում։
«Ֆեյսբուքի» օգտատերերը ջերմ մեկնաբանություններ են գրել տեսանյութին կից. «Մորը կորցրել են ոնց որ», «Ի՜նչ լավն են, վախվորած քոթոթները», «Վա՜խ, ինչ լավն են», «Բա ծուռթաթ վազելը, փափլիկնե՜ր», «Սիրուննե՜ր» և այլն։