Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Ամեն տարի հունիսի 12-ին ՌԴ-ում նշվում է Ռուսաստանի օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը բազմադարյա բարեկամության, վստահության և փոխօգնության բարի ավանդույթների պահպանման և ամրապնդման իրական օրինակ է։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահին ու վարչապետին ավելի վաղ շնորհավորել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՆՌուսաստանի օրը, որը համարվում է նաև ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր, նշվում է 1990 թվականից, ամեն տարի հունիսի 12-ին։