Ուժեղ երկրաշարժ Վանի մոտ. ցնցումները զգացվել են Երևանում և Արարատի մարզում

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում երկրաշարժ էր գրանցվել նաև երեկ. Անթալիա քաղաքում 4,1 մագնիտուդով ցնցումներ էին գրանցվել։