ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքների զիջումը հանուն խաղաղության

Յենս Ստոլտենբերգ. Արխիվային լուսանկար
Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքի զինվորականները չեն մասնակցում հակամարտությանը Ուկրաինայում․ ՆԱՏՕ-ն այդ երկրի սահմաններից դուրս մարտական գործողությունների սրացում չի ցանկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, հարցը միայն այն է, թե ինչ տարածքային զիջումներ կարժենա դա Ուկրաինայի համար, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին, որպեսզի վերջինս հնարավորինս փոքր գին վճարի, այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է։ Հարցն այն է, թե ինչպիսին կլինի դրա գինը։ Թե որքան տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այդ խաղաղության համար։ ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային, որպեսզին նրան հնարավորինս ուժել դիրք տա Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, որոնցով պետք է ավարտվեն մարտական գործողությունները»,-ասել է նա։
Միաժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականները չեն մասնակցում հակամարտությանը Ուկրաինայում, ընդգծելով, որ դաշինքն այդ երկրի սահմաններից դուրս մարտական գործողությունների սրացում չի ցանկանում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն միշտ ձգտել է օգնել անկախության համար պայքարող երկրին, սակայն փորձել է առավելագույնս խուսափել սրացումից, այդ պատճառով երբեք չի մտել Ուկրաինայի տարածք և ուկրաինացիներին մերժել է ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 109-րդ օրը։