ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ռումինիայի սահմանային հսկիչ-անցագրային կետերը մեկ օրում հատել են 95 896 մարդ, որից ավելի քան 9300-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մեկ օրում սահմանային անցակետերը հատել է Ուկրաինայի 9323 քաղաքացի։ Ուկրաինայի կողմից երկիր է մուտք գործել 5136 ուկրաինացի (24 %-ով ավելի, քան մեկ օր առաջ), իսկ Մոլդովայի կողմից՝ 1083 (5 % աճ), մյուսները՝ շարունակել են ճանապարհները»,- ասված է Ռումինիայի սահմանապահ ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ռումինիա է տեղափոխվել Ուկրաինայի 1 179 173 քաղաքացի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 109-րդ օրը։