Լվացվել և մաքրվել է Երևանի «Ձկան խանութի» հարևանությամբ գտնվող գետնանցումը

Լվացվել և մաքրվել է Երևանի «Ձկան խանութի» հարևանությամբ գտնվող գետնանցումը
Տարիներ շարունակ այդ գետնանցումում ու հարակից տարածքում գարշահոտ էր, տարբեր հատվածներում էլ աղբ էր կուտակված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի Սուրբ Գր. Լուսավորիչ փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկի («Ձկան խանութի» -խմբ.) գետնանցումում մաքրման աշխատանքներ են կատարվել։ Տեղեկությունը հայտնում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մամուլի ծառայությունը՝ լուսանկարներ հրապարակելով։
«Հակասանիտարական վիճակը վերացնելու նպատակով մաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվել են լվացման աշխատանքներ»,– նշված է հաղորդագրությունում։
Լվացվել և մաքրվել է Երևանի «Ձկան խանութի» հարևանությամբ գտնվող գետնանցումը
Երևանցիներից մի քանիսը շնորհակալություն ու իրենց գոհունակությունն են հայտնել մաքրման աշխատանքներ կատարելու համար, իսկ մի մասն էլ հորդորել է ոչ թե լվանալ, այլ վերանորոգել, ներկման աշխատանքներ իրականացնել, ուշադրություն դարձնել նաև համայնքում առկա այլ գետնանցնումների։
Նշենք, որ տարիներ շարունակ քաղաքի կենտրոնում գտնվող այդ գետնանցումում և հարակից տարածքում գարշահոտ էր, ինչպես նաև տարբեր հատվածներում աղբ կար կուտակված։
Լվացվել և մաքրվել է Երևանի «Ձկան խանութի» հարևանությամբ գտնվող գետնանցումը