ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հանդիպել են «Վերին Լարս» անցակետում։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Վահան Քերոբյանը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հանդիպել են «Վերին Լարս» անցակետում։
«Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ։ Օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու հնարավորությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
Ներկայում օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում: