Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը «վտանգավոր մոտ է» միջուկային զենք ստեղծելուն

Ուրանի հարստացման գործարան Իրանում. Արխիվային լուսանկար
Թեհրանն արագացրել Է ուրանի հարստացման համար նոր սերնդի ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղադրումը՝ ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացնելով կազմակերպության 27 տեսախցիկների ապամոնտաժման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարծում է, որ Իրանը ուրանը հարստացնում է «աննախադեպ արագությամբ», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանը ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և վտանգավոր աստիճանի մոտ է միջուկային զենք ունենալուն։ Առանց Արևմուտքի ճնշման Իրանում իսլամական ռեժիմը կարող է շատ շուտով միջուկային ռումբ ստանալ։ Աշխարհը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի և ասի իսլամական ռեժիմին՝ չկա միջուկային զենք, չկա պատժամիջոց։ Իրանական միջուկային ծրագիրը կանգ չի առնի, մինչև այն չկանգնեցնեն»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը բրիտանական Telegraph թերթին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանն արագացրել Է ուրանի հարստացման համար նոր սերնդի ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղադրումը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է երկրում գտնվող օբյեկտներից նրա տեսախցիկներից 27-ը ապամոնտաժելու մտադրության մասին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին` Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային գործարքի, Ուկրաինայի խնդիրները
2018 թվականի մայիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից և վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։ Ի պատասխան, Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում փուլ առ փուլ իր պարտավորությունների կրճատման մասին` հրաժարվելով սահմանափակումներից միջուկային ուսումնասիրությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի հարցում։