Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինայի ընտրանուն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Եվրո-2023-ի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինայի հավաքականին։
Խաղն անցկացվեց Երևանում ու ավարտվեց 0-2 հաշվով` հօգուտ Ուկրաինայի հավաքականի։
Գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում (Կուլիև, Վիվչարենկո)։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով պարտվեց Ուկրաինայի հավաքականին։