ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ֆրանսիայում ընթացող խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը գրանցվել է վերջին 20 տարվա մեջ ամենացածր մասնակցությունը։ Ինչպես հայտնում է Figaro-ն` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը, ժամը 17։00-ի տվյալներով մասնակցությունը կազմել է 39.42 %։ Ֆրանսիայի հանրային կարծիքի ինստիտուտը հույս ունի, որ կքվեարկի ընտրողների 46 %-ը։
Համեմատության համար ինստիտուտը հիշեցնում է, որ խորհրդարանի 2002 թվականի ընտրությունների քվեարկությանը մասնակցությունը կազմել է 64,42 %, 2007-ին՝ 60,44 %, 2012 -ին՝ 57,22 %, 2017-ին՝ արդեն 48,7 %: Ընդ որում, խորհրդարանի նախորդ ընտրությունների քվեարկության մասնակցությունը բարձր էր` մոտ 65 %։
Պատգամավորական 577 տեղի համար մրցում է շուրջ 6 300 թեկնածու։