Երևանում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հունիսի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան 8 հասցեի մոտակայքում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Պ․) վրա։

Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։