ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հունիսի 12-ին, ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երևանյան լճում ձկնորսները դի են նկատել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով։
Փրկարարները լճից դուրս են բերել քաղաքացու դին։
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը կին է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նրա ինքնությունը: