ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իր 3 ամսական երեխայի հետ լուսանկար է հրապարակել։
«Ֆեյսբուքի» իր էջում նա լուսանկարին կից գրել է. «Եկավ ու փոխեց»։
Նկարում երեխան Հովհաննիսյանի գրկում է, սակայն դեմքը չի երևում։
Մեկնաբանություններում սոցցանցի օգտատերերը ջերմ մեկնաբանություններ են գրել. «Երկու հրաշք», «Երջանկություն», «Ի՜նչ լավն եք», «Աստված պահի», «Կյանքի հրաշք, պաչիկներ ձեզ» և այլն։
Հիշեցնենք, որ 38-ամյա Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ արտաքին կապերի գծով փոխտնօրեն, պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արշակ Մնացականյանի որդին ծնվել է 2022 թվականի մարտի 7-ին։ Փոքրիկը զույգի առաջնեկն է։
Նշենք, որ Հովհաննիսյանն ու Մնացականյանը ամուսնացել են 2020 թ. փետրվարի 22-ին։